Բացահայտում . Նոյյան Տապանից բերված մասունքը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Պատմության համաձայն` Նոյյան Տապանի մասունքները տրվել են սուրբ Հակոբ Մծբնա հայրապետին Դ դարում, քանի որ նա ցանկանում էր բարձրանալ Արարատ լեռան գագաթը, որպեսզի գտներ Նոյյան Տապանը: Եվ ահա մի օր` լուսաբացին, եպիսկոպոս Հակոբ Մծբնեցին, ձեռքը գավազան վերցրեց, խաչակնքեց ու ճանապարհ ընկավ Նոյի հետքերով:

Բայց բարձրանալ սուրբ լեոան վրա, նա չկարողացավ: Հենց առաջին հանգստյան տեղում չափից դուրս հոգնած ու հյուծված Հակոբը պառկեց խոտերին, գլուխը դրեց տաքուկ քարին ու քնեց: Իսկ երբ արթնացավ, հայտնաբերեց, որ ինքը գտնվում է Արարատի ստորոտի սկզբում: Հակոբը խաչակնքվեց ու նորից սկսեց բարձրանալ դեպի Արարատի գագաթը:

Երեք անգամ բարեպաշտ անապատականը փորձեց բարձրանալ խորհրդավոր գագաթի վրա` Նոյի Տապանը հայտնաբերելու համար: Եվ ամեն անգամ ճանապարհին ուժասպառ էր լինում ու, չհասնելով գագաթին, քնում էր քարերի վրա: Եվ նորից արթնանում էր լեռան ստորոտի սկզբում, այնտեղ, որտեղից սկսում էր իր արշավը:

Տեսնելուվ սուրբ Հակոբի անարդյունք ջանքերը՝ Աստված ուղարկեց նրա մոտ մի հրեշտակի, որը հայտնեց, թե բարձրանալ սարը պետք չէ: Որպես հավատի ու համբերության հատուցում՝ Աստված ուղարկում է սրբին տապանի մի կտորը:

Երբ որ սուրբ Հակոբը արթնացավ, նա իր գլխի տակ գտավ քարացած փայտի այդ կտորը: Տեսնելով այդ փայտի կտորը՝ Հակոբը որոշեց, որ պետք չէ գայթակղել նախատեսումը և վերադարձավ՝ իսկության անգին վկայությունր ձեռքին: Հենց նույն տեղում, որտեղ նա ննջել էր, բխեց մի աղբյուր, որը կոչվեց Հակոբա աղբյուր: Մասիսի հյուսիսարևելյան լանջին՝ Ակոռի գյուղում, Դ դարում հիմնվեց Ս. Հակոբ վանքը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ