Արմինե Նահապետյանը 2001-05թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1998թ-ից հանդես է գալիս «Արմինկա» բեմական անունով: Տարբեր մրցանակաբաշխությունների ժամանակ արժանացել է բազմաթիվ մրցանակների: Թողարկել է 4 ձայնասկավառակ: Եղել է «Հայուհիներ» նախագծի երաժշտական պրոդյուսերը, որի շրջանակներում 2004-05թթ թողարկել է 2 ձայնասկավառակ: Հայաստանում և արտերկրում ունեցել է բազմաթիվ համերգներ և մենահամերգներ: Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ:
Երգչուհի Արմինկան օրեր առաջ Ինստագրամի իր էջում հրապարակել է որդու լուսանկարն ու հուզիչ գրառում կատարել․
«Իմ տղան արդեն պատրաստել է իր ընկերների նվերները․․․
Իսկ իրականում այս գրառումս նրա մասին է, որ այսուհետ մի փոքր ավելի զգույշ լինենք մեր արարքների ու ասածների մեջ։ Վերանայենք մեզ ու մեր ապրած կյանքը․․․ Դեն նետենք մեր մեջ կուտակված նախանձը, դառնությունն ու չարը: Չդատենք ու չքննարկենք մարդկանց ու հատկապես անմեղ երեխաներին, ում երբեք չենք տեսել ու ոչինչ չգիտենք նրանց մասին։ Նոր տարվա ամեն նոր օրվա համար գոհանանք ու սեր տանք միմյանց, այլ ոչ ատելություն։
Մի խոսքով` զբաղվենք երջանկությամբ»։