Պուտինը հանգստացրել է լացող փոքրիկին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դուրս է եկել մեքենայից ու հանգստացրել փոքրիկ աղջկան, որն արտասվել է նախագահի հետ լուսանկարվել չհասցնելու պատճառով:

Ինչպես գրում է lenta.ru-ն, Պուտինը գրկել է աղջնակին ու լուսանկարվել նրա հետ:

«Ինչո՞ւ լաց եղար»,- ասել է ՌԴ նախագահը՝ հանգստացնելով երեխային:

Աղջկան ուղեկցող կինը մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել Պուտինին նման քայլի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ