Ձյուն է տեղացել Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված Դաղստանի Դոկուզպարինսկի շրջանի Կուրուշ գյուղի բարձրլեռնային և ամենահարավային գոտում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի վարչակազմին, աշնան մոտ այս երևույթը նորմալ է համարվում:
Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել գյուղի ձյունապատ շրջաններից: «Մեզ մոտ արդեն մի քանի օր անընդմեջ անձրևներ են, օդի ջերմաստիճանն ընկնում է, և շատ հաճախ լեռներում ձյուն է գալիս»,- նշել են տեղի վարչակազմից՝ հավելելով, որ աշնան մոտ նման երևույթ հաճախ է լինում:
Նշվում է, որ Կուրուշ գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2560 մետր բարձրության վրա: