Ի՞նչ է նվիրել արքայազն Ուիլյամը Քեյթ Միդլթոնին, որի համար ամաչում է

Շքեղ առանձնատներ, ադամանդներ, նրբագույն մետաքսից հանդերձանք. թվում է, թե բրիտանական արքայական ընտանիքի անդամները միայն այսպիսի նվերներ կարող են և պիտի նվիրեն իրենց սիրելիներին, քանի որ թանկարժեք ու եզակի նվերները հենց նրանց համար են ստեղծվում:

Սակայն արքայազն Ուիլյամը փորձել է կոտրել կարծրատիպը: Քեմբրիջի 38-ամյա հերցոգը That Peter Couch հաղորդման ժամանակ խոստովանել է, թե ինչ անհեթեթ նվեր է տվել ապագա արքայադուստր Քեյթ Միդլթոնին, երբ նրանք դեռ հանդիպում էին:

Արքայազնի կարծիքով՝ այդ նվերն այնքան պրիմիտիվ ու անտեղի էր, որ մինչև հիմա ամաչում է, իսկ Քեյթն էլ առիթը բաց չի թողնում ամուսնուն «խայթելու» համար:
Ուիլյամը խոստովանել է, որ, որպես ռոմանտիկ անակնկալ, սիրելիին նվիրել է…հեռադիտակ:

«Դա դեռ մեր հարաբերություների սկզբում էր: Նվերը շատ գեղեցիկ էր փաթեթավորված: Ես մտածեցի, որ տեսքը շատ լավն է: Համենայն դեպս, ես փորձում էի համոզել ինձ, որ վատ նվեր չի: Քեյթին ասացի. «Դա հրաշալի իր է: Դրա շնորհիվ դու կկարողանաս տեսնել շատ հեռուն»:

«Այսինքն հեռադիտա՞կ: Այ քեզ բան»,- զարմացել է Քեյթը:
Ուիլյամը պատմել է, թե ինքն էլ չգիտեր, թե ինչու էր հենց դա ընտել:

«Ամեն ինչ այնքան էլ լավ չստացվեց, ինչպես ես կարծում էի: Անկեղծ ասած չեմ հասկանում՝ ինչու դա արեցի»:

Ի դեպ Ուիլյամի և Քեյթի հարաբերություններում անհարմար իրավիճակներ շատ են եղել, սակայն ամուսինները հաղթահարել են բոլոր անհարմարություները և երջանիկ են արդեն 9 տարի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ