Ինչո՞ւ են ճապոնացիները սիրում քնել փողոցում

Ճապոնական Օկինավա կղզու քաղաքապետարանը դիմել է քաղաքացիներին՝ խնդրելով հարբած վիճակում չքնել փողոցներում, մեքենաների անիվների տակ, գրում է The Mainichi-ը:

Քաղաքապետի հավաստմամբ՝ հարբած մարդիկ քնում են անմիջապես մայյթերին կամ փողոցների մեջտեղում: Բայց այդպիսի թեթևամիտ վերաբերմունքը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների: Անցյալ տարի օրինակ վարորդների կողմից վրաերթի էր ենթարկվել 16 բնակիչ, 3-ը մահացել էին վնասվածքներից: Ոմանց բախտը բերում է՝ արթնանում են, կամ նրանց տանում են ոստիկանները:

«Հնարավոր է՝ այդ իրավիճակը ուղղակի հանգամանքների՝ տապի և ալոկոհոլի, հանրագումար է: Չէ՞ որ Օկինավան կղզիներից ամենաշոգն է: Ձմռանն այստեղ ջերնաստիճանը +10 ից չի իջնում»,- պարզաբանել է քաղաքապետը:

Բացի այդ, Ճապոնիայում սովորություն կա՝ գրասենյակներում շատ երկար աշխատած ու ահավոր հոգնած մարդիկ տուն գնալու ճանապարհին ինչ-որ ալկոհոլային խմիչք են խմում ու պարզապես անկարող լինում տուն հասնել. հենց փողոցում էլ ընկնում են:

«Մենք տեսել ենք անգամ աղջիկների, որոնք փողոցում, ճանապարհի եզրին հանվել են: Նրանք կարծել են, թե տանն են՝ իրենց մահճակալի մոտ»,- պատմել է քաղաքապետը:

Առայժմ, բացի նախազգուշացումից, ոստիկանները մտադիր են նաև տուգանել «ասֆալտային քունը» նախընտրողներին 50.000 իենով: Անցյալ տարի Օկինավայի ոստիկանությունը փողոցում քնած մոտ 7 000 ճապոնացի է հայտնաբերել: Այս տարվա կեսի տվյալներով՝ այդպիսի մարդկանց թիվն անցել է 2700-ից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ