Երկրին աստղակերպ է մոտենում

Երկրին մոտեցող 2018 VP1 աստղակերպը մեր մոլորակից ամենամոտ հեռավորությամբ կգտնվի նոյեմբերի 2-ին:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՆԱՍԱ-ի ստորաբաժանումներից մեկի կայքում:

Նշվում է, որ երեկոյան 19:33-ի մոտակայքում 2018 VP1-ը կանցնի Երկրից 384 հազար կմ հեռավորությամբ: ՆԱՍԱ-ն ընդգծում է, որ հավանականությունը, որ երկնային մարմինը կհայտնվի մոլորակի մթնոլորտում, կազմում է միայն 1-ը 240-ից, այսինքն՝ 0.41 տոկոս:

Աստղակերպը հայտնաբերվել է 2018-ի նոյեմբերի 3-ին: Այն գտնվում է «Ապոլոնների» խմբում, այսինքն՝ այնպիսի երկնային մարմինների, որոնց հետագիծը հատում է Երկրի ուղեծիրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ