«Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածը անթույլատրելի է:
ՀՀ ՊՆ ՌՈ-ը համապատասխան նյութեր է նախապատրաստում»,-գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ դեպի հավաքակայան երթեւեկող ավտոբուսը շրջափակվել էր քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել էին ավտոբուս՝ կռվի նպատակով, սակայն տեսանյութում լսվում է, թե ինչպես են կոչ անում դադարեցնել պլանավորածը՝ «նկարում են, մի արեք»:
Միջադեպի ընթացքում ոստիկանները բացակայում էին: