Որտեղ և ում հետ է Սիրուշոն տոնել իր տարեդարձը

Երգչուհի Սիրուշոն երեկ դարձավ 32 տարեկան։ Այս կապակցությամբ երգչուհուն շնորհավորել են երկրպագուները, ընկերները, հարազատները, ինչպես նաև ամուսինը՝ Լևոնը, ով, տեղադրելով համատեղ լուսանկար, արել էր հետևյալ գրառումը.

«Շնորհակալ եմ 2001-ի ամռանը, որ ինձ կապեց քեզ»։

Իսկ երգչուհին արել է հետևյալ գրառումը.

«Ծննդյանս ամենալավ նվերը մարդիկ են, ովքեր շրջապատում են ինձ:


Այս շրջանում ևս մեկ անգամ համոզվեցի, թե ինչ լավ մարդիկ կան կողքիս, ինչ ուժեղ ու խելացի, ովքեր ինձ շրջապատել են սիրով ու հոգատարությամբ: Շնորհակալ եմ ամեն օրս ու ժամս այսքան սիրով լցնելու համար: Ընտանիքիս, ընկերներիս, գործընկերներիս և երկրպագուներիս… Խոստանում եմ նույնքան սիրով լցնել ձեր կյանքը…»։

Երգչուհին օրն անցկացրել է ընկերների հետ Ծաղկաձորում, նրանց հետ է եղել նաև երգչուհի Լանա Խաչատրյանը։ Ներկայացնում ենք երգչուհու հրապարակած տեսանյութերը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ