«Չի հետաքրքրում՝ պաշտոնյայի որդին ծառայում է, թե ոչ». Գլխավոր շտաբի պետ

ՀՀ Տավուշի մարզին սահմանակից Ադրբեջանի Ղազախի և Աղստաֆի շրջաններում սահմանային հսկողությունը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներից սահմանապահներին փոխանցելը որևէ կերպ չի ազդել սահմանային իրավիճակի վրա, այսօր լրագրողներին ասաց ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը.

«Սահմանի իրավիճակում որևէ փոփոխություն չի մտցրել, և չեմ կարծում՝ կմտցնի։ Այս պահի դրությամբ դրական կամ բացասական չի ազդել», — ասաց Գլխավոր շտաբի պետը։

Գլխավոր շտաբի պետը նշեց՝ «դա Ադրբեջանի գործն է, դա կատարվել է առանց հայտարարելու ու դրա կարիքն էլ չկա»։

«Սահմանային իրավիճակի էական փոփոխություն չկա։ Հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է։ Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, կա կրակոցների թվի նվազում», — հարցին պատասխան ասաց Դավթյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ