Մարդկությունը կկարողանա կորոնավիրուսային վարակը հաղթահարել առնվազն 2 տարում․ ԱՀԿ տնօրեն

Մարդկությունը կկարողանա կորոնավիրուսային վարակը հաղթահարել առնվազն 2 տարում։ Նման կանխատեսում է հնչեցրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն օգոստոսի 21-ին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։

«Մենք ակնկալում ենք վերջ տալ այդ համավարակին առնվազն 2 տարում, հատկապես եթե միավորենք ջանքերը, և ցուցաբերվեն ազգային միասնություն և գլոբալ համերաշխություն»,-ասել է նա։

ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ 1918 թվականին աշխարհում սկսված իսպանական գրիպի համաճարակը շարունակվել է 2 տարի։ Սակայն գլոբալիզացիայի պատճառով ներկայում վիրուսի տարածման շանսերն ավելի մեծ են։

ԱՀԿ տնօրենը պատրաստանյութի ստեղծման և վարակի դեմ պայքարի առկա միջոցների առավելագույնս օգտագործման հույս է հայտնել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ