Փոքրիկ Զալյան ծնվել է պոչուկի վրա հսկայական ուռուցքով, որը 1,5 անգամ մեծ է իր մարմնից: Չնայած նրան, որ բժիշկները վստահ են եղել, որ նա չի ապրի, աղջիկն այժմ ողջ եւ առողջ է:
Ինչպես պատմում է The Daily Mail-ը, 2019 թվականի սկզբին Ավստրալիայի Դարվին քաղաքցի 31-ամյա Լենեն իմացել է, որ սպասում է երկրորդ երեխային:
Հղիության 20-րդ շաբաթում ուլտրաձայնային հետազոտւոյթան ժամանակ բժիշկները Լենեին եւ նրա ամուսնուն հայտնել են, որ երեխայի պոչուկի վրա մեծ ուռուցք կա: Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ դա տերատոմա է՝ երեխաների մոտ բնածին ուռուցքի հազվադեպ հանդիպող տեսակ:
Չնայած նրան, որ ուռուցքը բարորակ է եղել, բժիշկները վստահ են եղել, որ երեխան մահացած կծնվի, եւ Լենեին առաջարկել են աբորտ անել: Սակայն ամուսինները չեն համաձայնել:
Հուլիսին կեսարյան հատում են արել, եւ լույս աշխարհ է եկել Զալյան: Նա կշռել է մոտ 1 կգ, եւ պոչուկի վրա հսկայական ուռուցք է եղել:
Ծնվելուց մի քանի օր անց 6 ժամյա վիրահատություն են կատարել: Վիրահատությունը բավականին դժվար է եղել, եւ բժիշկները ստիպված են եղել նրան վերակենդանացնել եւ արյան 5 փոխներարկում անել:
10 օր անց Լենեն կարողացել է գրկել իր դստերը: Փոքրիկին դուրս են գրել ծնվելուց 57 օր անց: