Երեխաները կարող են կորոնավիրուսի գլխավոր փոխանցողները լինել


Lenta.ru-ի հաղորդմամբ՝ հետազոտությանը մասնակցել են 192 երեխաներ եւ չափահասներ 0-22 տարեկան: 49-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս հետազոտության սկզբում, եւս 18 երեխա վարակվել է ավելի ուշ: Պարզվել է, որ վարակված երեխաների մոտ շնչուղիներում վիրուսային ծանրաբեռնվածությունն ավելի բարձր է, քան հոսպիտալացված մեծահասակների մոտ: Հենց այդ բարձր ծանրաբեռնվածությունն է առողջ մարդուն վիրուսի փոխանցման գլխավոր գործոնը:

Գիտնականների խոսքով՝ եթե երեխայի մոտ կորոնավիրուսին հատուկ ախտանիշներ են հայտնվում, շատ հաճախ դրանք ընդունվում են որպես այլ հիվանդություններ, այդ թվում՝ գրիպ եւ մրսածություն: Դա դժվարեցնում է կորոնավիրուսի հստակ ախտորոշումը:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ երեխաներն ավելի վարակիչ են, քան մեծահասակները՝ անկախ կորոնավիրուսի զարգացման:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ