«Ալենն էն մարդնա, ով հանձնելա ինձ գլխավոր դատախազությանը». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Ալեն Սիմոնյանին։

Փաշինյանը խմում է Սիմոնյանի կենացը և նշում, որ Ալենին ճանաչում է 2009 թվականից, երբ դեռ «ընդհատակում» էր։

«Ալենը այն քիչ մարդկանցից ա, որոնց հետ ծանոթացել եմ ընդհատակում։ Նա այն մարդն ա, որ ինձ հանձնել ա գլխավոր դատախազությանը։

Իմ որոշմամբ, իհարկե։ Դա շատ բարդ որոշում էր Ալենի համար, որովհետև ամբողջ կյանքում այդ կլեյմոն մնալու է նրա հետ»,– ասում է նա, ու բոլոր հյուրերը ծիծաղում են։

«Այս ընթացքում ամեն ինչ հարթ չի եղել, լավ էլ չէր լինի, որ ամեն ինչ հարթ լիներ, բայց այդ ընթացքում Ալենի հետ միշտ հարմար ա եղել։ Ալենը էդպիսի մարդ ա, որ իր շուրջը, իր միջավայրում լինի հարմար, առաջին հերթին` իր համար»,– ասում է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ