2019 թվականի ձմեռային զորակոչին առաջին անգամ ժամկետային զինծառայողներին թույլատրվել է իրենց հետ բջջային հեռախոս տանել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:
«ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողները կարող են իրենց հետ ունենալ բջջային հեռախոսներ, բայց կան նաև համապատասխան սահմանափակումներ, որ դրանցով նկարահանումներ, ձայնագրություններ չկատարվեն», — ասել է Մուրադյանը:
«ՀՀ ԶՈՒ ժամկետային պարտադիր զինծառայողների կողմից բջջային հեռախոսներից օգտվելու կանոնակարգի համաձայն՝ զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս:»