Հայտնի են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները

Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո կողմնակի ազդեցությունները կարող են լինել դողը, ջերմության բարձրացումը, գլխացավը, ինչպես նաեւ՝ սրտխառնոցը, ախորժակի նվազումը եւ ալերգիկ ռեակցիաները: Այս մասին հաղորդվում է «Գամ-COVID-Վակ» պատվաստանյութի բժշկական կիրառման ցուցումներում, որին ծանոթացել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կողմնակի ազդեցություններ՝ ավելի հաճախ կարող են զարգանալ կարճաժամկետ ընդհանուր (կարճաժամկետ գրիպանման համախտանիշ, որը բնութագրվում է դողով, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, արթրալգիայով, միալգիայով, ասթենիայով, ընդհանուր թուլությամբ, գլխացավով) եւ տեղային (ցավ ներարկման տեղում, հիպերեմիա, այտուց) ռեակցիաներ»,- ասվում է փաստաթղթում։

Որպես ավելի հազվադեպ կողմնակի ազդեցություններ՝ նշվում են սրտխառնոցը, դիսպեպսիան, ախորժակի նվազումը, երբեմն՝ ավշային հանգույցների մեծացումը: Որոշ պացիենտների մոտ կարող են առաջանալ նաեւ ալերգիկ ռեակցիաներ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է աշխարհում առաջին պատվաստանյութը` կորոնավիրուսի վարակի կանխարգելման համար: Պատվաստանյութը մշակվել է Գամալեիի անվան հետազոտական կենտրոնի կողմից՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ