«Օրենքի տառին» համապատասխան Շմայսին ինչքան նայես նայվումա

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն(Շմայս) իր վերջին զենքերն է հանձնել ԱԱԾ-ին: «Ազատության» հետ զրույցում նա պատմում է, որ հիշել է՝ պահած զենք ուներ, բերել է և հանձնել:

«20 տարի առաջ, որ պատերազմից եկել էինք, իմ պատմական «Շմայս» անունով ավտոմատը, հիշեցի, որ պահած էր, նաև մի քանի փամփուշտ էր, ասեցի՝ թող չմնա, փչանա, զանգեցի իմ քննիչ Հովհաննիսյանին, անձամբ ներկայացա, որ՝ էս, էս, էս բաները գտել եմ:

Հիշեցի, որ պահել էի, հիշողությունս եկավ տեղը, ինքնակամ զանգեցի, բերեցի հանձնեցի իրենց»,- ասաց նա:

Մովսիսյանը նշեց, որ «Շմայս» ինքնաձիգն իբրև հիշատակ էր պահել, սակայն կամավոր բերել է, հանձնել, նաև բացատրություն տվել, քանի որ հասկացել է՝ «այս երկրում զենք պահելու կարիք չկա»:

«Օրենքի ՏԱՌԻՆ համապատասխան ցուցմունք տվեցի»

«Օրենքի ՏԱՌԻՆ համապատասխան ցուցմունք տվեցի». Շմայսն էլ ա սիրում Ծառուկյանի նման «համապատասխան» բառը անընդհատ ասի, էն էլ «Օրենքի ՏԱՌԻՆ» :D

Posted by Նոր Հայաստան on Wednesday, June 27, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ