Միքայել Պողոսյանը կարծես բոլորիս սրտից էր խոսում

Դերասան, ռեժիսոր եւ երգիչ Միքայել Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ով ինչով կարող է, պետք է աջակցի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, նաեւ այնպես անի, որ դիլետանտները զատվեն պրոֆեսիոնալներից:

«Իմ հնարած բառով ասած՝ այսօր «կուտուտչիները» գրավել են հեռուստատեսությունը, թատրոնը, կինոն, եւ ինձ թվում է՝ պետք է սկզբունքայնորեն այդ հարցերը լուծվեն: Մինչեւ այս, չկային իսկականի, կարեւորի, արժանիի չափանիշներ…

Արդեն ամեն մեկը պետք է զբաղվի իր խնդրով, ոչ թե իր խնդիրները բարդի վարչապետի ու մշակույթի նախարարի վրա»,-ասաց դերասանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ