10 տարի առաջ Վալենտինա Բոնեսը նկատեց, որ Հունգարիայից Կալիֆորնիա տեղափոխվելուց հետո մարմնի վրա տարատեսակ կարմիր բծեր են առաջացել։ Բշիշկները նրա մոտ հազվադեպ հանդիպող ալերգիա ախտորոշեցին, որի պատճառը ջուրն է։ Ալերգիան իմուն համակարգի աղավաղված ռեակցիան է օտարածին նյութերի ներթափանցման դեմ։ Մեծ մասամբ ալերգիա զարգանում է ի պատասխան ծաղկափոշու և տնային փոշու տզի, որոնք առաջացնում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ասթման և ալերգիկ ռինիտը։Եվ ահա, արդեն 10 տարի է ինչ 25-ամյա աղջիկը աշխատում է չքրտնել, չարտասվել ու ոչ մի շփում չունենալ ջրի հետ։Մեկ կաթիլը բավական է, որ կարճ ժամանակ անց նա պատվի կարմիր բծերով։