Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը կարող է շուկայում հայտնվել 3 ամիս հետո

Կորոնավիրուսի դեմ չինական ներակտիվացված պատվաստանյութը կարող է շուկայում հայտնվել արդեն ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջին։ Այս մասին հայտնել է Sinopharm պետական կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Լյու Ցզինչժենը, փոխանցում է Reuters-ը։

Այս պահին ԱՄԷ-ում անցկացվում է այս պատվաստանյութի փորձարկման երրորդ փուլը, որին մասնակցում է մոտ 15 հազար մարդ եւ օգտագործվում է 2 պատվաստային շտամ։ Արտադրողը հուսով է մարդկանց վրա վերջին փորձարկումներն ավարտել գրեթե 3 ամսում, չնայած ավելի վաղ սպասվում էր, որ դեղամիջոցը պատրաստ կլինի 2021 թվականից ոչ վաղ։

Լյու Ցզինչժենը հիշեցրել է, որ պատվաստանյութի իմունածնության հետազոտություններն ընթանում են փետրվարի 16-ից։ Սկզբում պատվաստանյութը փորձարկել են փորձակենդանիների 7 տեսակների վրա, այդ թվում՝ սպիտակ առնետների, մկների, ծովախոզուկների, մակակների եւ ճագարների։ Այնուհետեւ պատվաստել են մարդկանց ոչ մեծ խմբի, որից հետո սկսվել են կլինիկական փորձարկումները։

Հիշեցնենք, որ հունիսին մարդկանց վրա դեղամիջոցի հաջող փորձարկումների մասին էր հայտարարել չինական China National Biotec Group (CNBG) ընկերությունը։ Դրական արդյունք են ցուցադրել միանգամից 2 թեստավորվող պատվաստանյութեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ