« Փաշինյանը թաքնվել էր կնոջս մայրական տանը». Ալեն Սիմոնյան

Ընդհատակում գտնվելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը թաքնված էր իմ կնոջ մայրական տանը:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված Ալեն Սիմոնյանը:

«Երբ ես և Նիկոլ Փաշինյանը ծանոթացել ենք, նա եղել է ընդհատակում, և ինչ-որ պահ կար, որ պետք է ինքը հանձնվեր, և պետք էր դա աներ այնպես, որ ընթացքում իրեն չբռնեն:

Մենք նկարահանեցինք տեսանյութ, որտեղ Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ ցանկանում է քիչ անց լքել ընդհատակյա տարածքը, և տեսանյութը տեղադրեցինք, հետո ես իմ մեքենայով մոտեցա ընդհատակին:

Նիկոլ Փաշինյանը թաքնված էր իմ կնոջ մայրական տանը, ես նրան տեսա, և նա ասաց՝«Բարև Ձեզ, ես Նիկոլ Փաշինյանն եմ… երբ նա բանտից դուրս եկավ, մեր ընկերությունը կրկին շարունակվեց»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ