Նոր՝ սկանդալայն բացահայտումներ. Դանակահարության դեպքի գործով ադրբեջանցի կասկածյալների անունները փոխարինվել են հայկական անուններով

Ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքը հետաքրքիր անդրադարձ է կատարել Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքին։ Հիշեցնենք, որ այդ դեպքերի հետևանքով մեկ մարդ մահացել էր, ևս երեքը՝ վիրավորվել:

Մասնավորապես, տեղեկություններ են հրաարակվել այն մասին, որ կասկածյալների անուն-ազգանունները փոփոխվել են։ Ըստ հեռուստաալիքի տվյալների, հունվարի 2-ին նշվել են ադրբեջանցիների անուն-ազգանուններ, մինչդեռ հաջորդ օրը ենթադրյալ հանցագործների անուն-ազգանունները դարձել են տիպիկ հայկական: Հայտնի է, որ դանակահարության գործով երեք մարդ է կալանավորվել:

Կարագանդայի շրջանային դատարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Սոխակ Մալխասյանի, Թորգոմ Մալխասյանի և Կաիր Նադիրբեկովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ