Փորձում ենք բացառել վերավաճառողների մուտքը տոնավաճառ. փոխնախարար

«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացված գյուղատնտեսական տոնավաճառի համար մեկ շաբաթվա ընթացքում հավաքագրվել է 10 միլիոն դրամ: Այս մասին այսօր` օգոստոսի 15-ին,  լրագրողների հետ զրույցում ասաց  է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

«Այդ միջոցներով կարողացանք ձեռք բերել վրաններ, սեղաններ, կշեռքներ, բոլորին ապահովեցինք բեյջերով, որի վրա վաճառողի նկարն է, անուն ազգանուն, համայնքը, մարզը, նանեւ բեյջի հակառակ կողմում, թե նա ինչ է ցանում եւ ինչ հողատարաքներ ունի: Փորձում ենք բացառել վերավաճառողների մուտքը տոնավաճառ»,- ասաց նա:

Փոխնախարարը հավելեց, որ արդեն երկրորդ շաբաթն է, ինչ տոնավաճառը գործում է, եւ մեծ աշխուժություն է նկատվում շուկայում:

«Շատ ուրախալի է, որ մեր բոլոր ջանքերով շուկան նոր կյանք է ստացել»,-ասաց նա:

Արման Խոջայանը հավելեց, որ ինքը նախորդ շաբաթ գնումներ արել է, այսօր նույնպես գնումներ կանի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ