Ճապոնիան այլևս երբեք չի մասնակցի պատերազմների․ վարչապետ

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կապիտուլյացիայի 75-րդ տարելիցին երդվել է, որ Ճապոնիան այլևս երբեք չի մասնակցի պատերազմների։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

«Մենք կշարունակենք հետևել պատերազմներին այլևս երբեք չմասնակցելու երդմանը»,-նշել է նա: Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ճապոնացիների հիշատակին և ընդգծել, որ իրենք լի են վճռականությամբ՝  շարունակելու համագործակցությունը միջազգային հանրության հետ՝ ուղղված տարբեր խնդիրների լուծմանը։

Այնուհետև «Նիպպոն բուդոկան» սրահում, որտեղ անցկացվել է արարողությունը, լռության րոպե է հայտարարվել, ապա ժողովրդին ուղերձով դիմել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոն: Նա անկեղծ ցանկություն է հայտնել, որ մասնակցությունը պատերազմին այլևս չկրկնվի, նաև վստահություն է հայտնել, որ երկիրը կկարողանա հաղթահարել կորոնավիրուսային համավարակը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ