Նեպալում սողանքի զոհն է դարձել ավելի քան 20 մարդ, ևս 40-նն անհետ կորած են համարվում

Նեպալի կենտրոնական հատվածում սողանք է գրանցվել։ Պատճառը տեղատարափ անձրևներն են։ Փլուզված հողային զանգվածի տակ է հայտնվել 30 տուն։ 38 մարդ անհետ կորած է համարվում։ Հաղորդվում է 16 զոհի մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել Սինդհուպալչոկ շրջանում։

Միևնույն ժամանակ սողանք է գրանցվել Նեպալի արևմտյան Կալիկոտ շրջանում, այնտեղ մահացել է 6 քաղաքացի։

Գործակալության փոխանցմամբ՝ տարեսկզբից երկրում հեղեղումների ու սողանքների զոհն է դարձել 215 մարդ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ