Ուզո՞ւմ եք Կարիճների հետ հաշտ ու խաղաղ ապրել, ուրեմն պետք է իմանաք սա

Կարիճի նշանի տակ ծնված մարդիկ հրաշալի անձավորություններ են , նրանք կրքոտ են, խորհրդավոր ու հաստատակամ:

Նրանց հետ խաղաղ ու հաշտ ապրելու համար պետք է պահպանել որոշակի կանոններ և ի դեմս Կարիճների դուք կունենաք հիանալի ընկեր, գործընկեր, զուգընկեր:

Կարիճի զգացմունքների հետ խաղալը, հավասար է վագրի պոչից քաշելուն:

Կարիճները հիանալի կանխազգացողություն ունեն, անմիջապես գլխի են ընկնում ով է դիմացինը: Կարիճների հետ մտքներովդ չանցնի երկակի խաղ խաղալ:

Եթե ինչ որ բան Կարիճին անհանգստացնում է, նա չի լռում: Եթե Կարիճը ծանր օր է ունեցել, նրան չի հետաքրքրում ոչինչ: Կարիճներին հետաքրքրում են միայն ամուր հարաբերությունները:

Կարիճների գլխավոր թերությունն այն է, որ նրանք կարող են զայրույթը թափել ում գլխին պատահի:

Կարիճները հազվադեպ են օգնություն խնդրում, միայն ծայրահեղ դեպքում: Կարիճները նվիրված և հավատարիմ ընկերներ են, բայց երբեք չեն ներում դավաճանությունը:

Կարիճը հիանալի գործընկեր է, նրա վրա կարելի է 100%-ով հույս դնել, բայց երբեք թույլ չի տա իրեն շահագործել: Կարիճները հիանալի ղեկավարներ, առաջնորդներ և կազմակերպիչներ են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ