«ԱԺ փոխնախագահ պետք է ընտրվի այն կուսակցությունից, որն ընտրություններին ավելի շատ ձայն է հավաքել». Նիկոլ Փաշինյան

Այսօր չենք քննարկել Կառավարության հավանական կազմը. խմբակցության կանոնադրությունը և դրա հետ կապված հարցեր էին քննարկվում:

Այս մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ԱԺ փոխնախագահի պաշտոնն ընդդիմությունից որ ուժինը պետք է լինի, Փաշինյանն ասաց.

«Խմբակցությունում այդ հարցի քննարկմանը չենք հասել, բայց սկզբունք պետք է գործի, որ ընդդիմությունից ԱԺ փոխնախագահն ընտրվի այն կուսակցությունից, որն ընտրություններին ավելի շատ ձայն է հավաքել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ