«Բա ե՞ս… չեղավ». Տիգրան Խաչատրյանը մոռացել էր ասուլիսին ներկայանալ պաշտպանիչ դիմակով, որի համար տուգանվեց

Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի գործընկերներ

Այսօր էկոնոմիկայի նախարարն իր աշխատասենյակի հարևանությամբ գտնվող ասուլիսի սրահ մտավ առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատեց բացակայությունը, ներողություն խնդրեց և վերադարձավ բժշկական դիմակով։

Մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունում կազմվեց կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

Եվս մեկ անգամ ներողություն ենք խնդրում անուշադրության արդյունքում տեղի ունեցած միջադեպի համար՝ վերահաստատելով, որ նույնիսկ մի քանի վայրկյան տևած կանոնների խախտումը չի ազատում պատասխանատվությունից»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ