Չորս օտարերկրացի է ձերբակալվել հայ-վրացական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով

 

Վրաստանում պետական սահամանը ապօրինի հատելու փորձի համար չորս արտասահմանցի է ձերբակալվել։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Գրել է Новости-Грузия-ն։

Գերատեսչությունում չեն հստակեցրել,  թե որ երկրի քաղաքացի են ձերբակալվածները: Հետաքննության տվյալների համաձայն՝ նրանք Վրաստան մուտք են գործել Հայաստանի տարածքից:

Քրեական գործ է հարուցվել «Մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական ​​սահմանը ապօրինի հատելու» հոդվածով: Սույն հոդվածով նախատեսված հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ  չորսից հինգ տարի ժամկետով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ