Оգոստոսի 17-ից վերսկսվում են թռիչքները Կիև-Երևան-Կիև երթուղով

Օգոստոսի 12-ից վերացվել է օտարերկրացիների մուտքի արգելքը Հայաստան՝ 14-օրյա ինքնամեկուսացում անցնելու պայմանով (ինքնամեկուսացման ընթացքում կարելի է անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից):

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը վերսկսում է թռիչքները Կիև-Երևան-Կիև երթուղիով ս․թ․օգոստոսի 17-ից:

Չվերթները նախատեսված են օգոստոսի 17-ին, 21-ին, 24-ին, 28-ին և 31-ին ՝ https://bit.ly/2XRooIV

Ըստ ընկերության ներկայացուցչի, COVID19-ի պատճառով չեղարկված թռիչքների տոմսերը կարող են փոխանակվել վերը նշված թռիչքների տոմսերով։

Այլ մանրամասնաերի համար կարող եք դիմել ավիաընկերությանը։

Օգոստոսի 12-ից վերացվել է օտարերկրացիների մուտքի արգելքը Հայաստան` 14-օրյա ինքնամեկուսացում անցնելու պայմանով…

Posted by Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն Посольство Вірменії в Україні on Friday, 14 August 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ