Զելենսկին նախաձեռնել Է Ուկրաինայի դուրս գալն ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնից

Ուկրաինայն նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում գրանցել Է օրինագիծ ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնից երկրի դուրս գալու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես ասված Է խորհրդարանի կայքում, Զելենսկու առաջարկած նախագծերը նախատեսում են Ուկրաինայի դուրս գալը «ԱՊՀ-ի մասնակից երկրների Հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման եւ գործունեության որոշումներից» եւ «ԱՊՀ-ի տարածքներում համատեղ հակաահաբեկչական միջոցառումների կազմակերպման եւ անցկացման կարգի մասին կանոնադրության հաստատման արձանագրությունից»:

Այդ փաստաթղթերի տեքստերը Ռադայի կայքում առայժմ բացակայում են: 2018 թվականից հետո Կիեւը դուրս Է եկել ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության մի շարք համաձայնագրերից, մասնավորապես, արտաքին տնտեսական գործունեության բնագավառում համագործակցության համաձայնագրից, Ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ստեղծման մասին, տնտեսական տեղեկատվության միջպետական փոխանակման մասին, Գյուտերի իրավական պաշպանության բնագավառում միջպետական գաղտինիքների պահպանվածության ապահովման մասին, մի քանի հարկային համաձայնագրերից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 15 դիտում,  3 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •