Թրամփի նախկին փաստաբանն իր գրքում հայտարարել է, որ վերջինս ընտրություններում հաղթել է ՌԴ-ի օգնությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը հայտարարել է, որ իր նոր գրքից կարելի է պարզել, թե ինչպես է ԱՄՆ նախագահը խարդախություններ արել 2016-ի նախագահական ընտրություններին՝ Ռուսաստանի օգնությամբ: Գիրքը կոչվում է «Դավաճան. նախագահ Դոնալդ Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոենի իրական պատմությունը»: «Axios» պորտալը հատվածներ է հրապարակել գրքի նախաբանից:

Քոենը նշել է, որ Թրամփը Ռուսաստանի հետ գործարքի է գնացել: Ընդ որում, Միացյալ Նահանգների ղեկավարը դա չի արել «այնպիսի խորամանկ ու ճկուն մեթոդների օգնությամբ, ինչպիսին պատկերացնում էին նրան սևացնողները», – ասել է ԱՄՆ առաջնորդի նախկին պաշտպանը:

«Ես նաև գիտեի, որ ԱՄՆ նախկին դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը վհուկների որս չէր: Թրամփը խաբել էր այս ընտրություններում՝ Ռուսաստանի թողտվությամբ, ինչը դուք կիմանաք այս էջերում, քանի որ «հաղթելու» համար ամեն ինչ անելը միշտ էլ եղել է նրա գործերն առաջ տանելու մոդելն ու կենսակերպը», – ասվում է նախաբանում:

Քոենի գիրքը լույս կտեսնի սեպտեմբերի 8-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ