«Ինչպես Փաշինյանին մեջքից հարվածեցիք ,այդպես էլ մեզ հարվածեցիք…». Հայկ Ստեփանյանը՝ Վարուժան Ավետիսյանին

Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

Ինչպես Վարուժան Ավետիսյանը գերանը սեփական աչքի մեջ չնկատեց…

Սերժառոբական լրատվականների կողմից մեր դեմ հերթական անգամ բարձրացրած վայնասունի ժամանակ, երբ փորձում էին ամեն կերպ ինձ և իմ ընկերներին կապել ահաբեկչության հետ, հաղորդումներ էին տալիս դատախազություն նախկին ռեժիմի բոլոր ներկայացուցիչները, հենց այդ ժամանակ անմասն չմնաց «Սասնա Ծռեր» խմբավորման հիմնադիր անդամ վերոհիշյալ Վարուժանը, ով մի քանի անգամ կասկածի տակ էր դրել մեր գործողությունների իրավաչափությունը։

Այո՛, դուք ճիշտ կարդացիք՝ Վարուժան Ավետիսյանը, ով մի խումբ մարդկանց հետ կազմակերպել էր զինված հարձակում Ոստիկանական գնդի վրա ,ու ինչի հետևանքով մահացել էին մարդիկ, դարձել է օրենքի և իրավունքի պաշտպան։ Եւ չնայած նրան, որ գլխավոր դատախազը ,մեղմ ասած ,մեզ չի սիրում, անգամ այդ պայմաններում մեր դեմ բոլոր հայցերը մերժեց։ Հարուցված քրեական գործերն էլ կարճվեց, ինչը խոսում է նրա մասին, որ բոլոր մեղադրանքները շինծու էին և կեղծ։ Եւ սա շատ լավ գիտեին բոլորը՝ թե՜ մեր դեմ կեղծ հաղորդումներ տվողները, որոնց նպատակն էր Հեղափոխության նվիրյալներին չեզոքացնել և թե՜ նրանք ,ովքեր դրանից կկարողանային օգտվել։ Ինչևէ, ձեր մեղքը ձեր վիզը։

Ես զերծ կմնայի սասնա ծռեր խմբի գործողություններին գնահատական տալուց, թեկուզ միայն այն պատճառով, որ 2016 թվականին չէի հեռանում Խորենացի փողոցից.Սարի թաղում էի պայքարում, քայլերթներին էի մասնակցում, օր ու գիշեր պայքարում էի, քանի որ այդ ժամանակ դա միակ հնարավոր տարբերակն էր միավորվելու և մերժելու Սերժի ռեժիմին։ Սակայն տեսնելով, թե ոմանք ինչպես սկսեցին իրար «ուտել» ու դեռ չհաղթած՝ աթոռի կռիվ տալ, էլ չասեմ թե ինչպես Փաշինյանին չթողեցին միանալ պայքարին՝չնայած նրան, որ Փաշինյանը անկեղծ ու անշահախնդիր ամեն բան շատ լավ կազմակերպում էր։ Հասկացա, որ սա հանուն արդարության կռիվ չէ, այլ ՝հանուն իշխանության ։ Եվ իմ սուբյեկտիվ կարծիքով դա Քոչարյանի վերակենդանացման պլան էր, որին ես ակամա մասնակից էի դառնում։ Վստահ եմ՝ այնտեղ եղած մարդկանցից շատերն էին ինձ պես։ Փառք Աստծո, որ այդ պլանը ձախողվեց…
Եւ հիմա կարող ենք արդեն մենք գնահատական տալ ձե՛ր արարքներին։

Ու էլի եմ ասում, ես չէի խոսի, դու՛ք ստիպեցիք։ Քանի որ էլի, ինչպես Փաշինյանին մեջքից հարվածեցիք, այդպես էլ մեզ հարվածեցիք, երբ մեզ վրա ամբողջ սերժաքոչարյանական մերժվածների ոհմակն էր հարձակվել։ Բայց, ինչպես Փաշինյանը, այնպես էլ մենք, չընկանք, ընդամենը թափ տվեցինք տաբատը, որը փոքր — ինչ փոշոտվեց անիմաստ թոհուբոհից ,ու ՔԱՅԼԵՑԻՆՔ ԱՌԱՋ։ Ծռերի մեջ կան կամ կային (չգիտեմ հիմա ինչ կարգավիճակում են) բազմաթիվ արժանապատիվ անձինք, ում հետ ես քիչ թե շատ բարիդրացիական հարաբերությունների մեջ եմ եղել ու հիմա ինձնից նեղանալու փոխարեն նրանք թող գնան ու Վարուժանին և նրա հետ միասին մեզ վրա ցեխ շպրտողներին հարցեր տան, թե ինչպես նախկիններին ԴԵՄերը սկսեցին նախկինների հետ միասին նույն երգը երգել։ Թող մեր հասցեին զրպարտող տեղեկություններ տարածելու հիմքերն ուզեն։
Ասել եմ ու Էլի եմ ասում՝ ԴՈՒՔ Ո՞ՒՐ, ԻՐԱՎՈՒՆՔՆ ՈՒ ՕՐԵՆՔԸ ՈՒՐ։
Իսկ հիմա բոլորս սպասում ենք դատարանի արդար վճռին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ