«Այսպիսի նվեր ախպերն ախպորը չի անում…»․ Ադրբեջանի ՊՆ-ն ռազմական նշանակություն ունեցող մակետ է հրապարակել

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

«Առաջին երկու նկարը վերցրել եմ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքից, որտեղ քողարկել են զորավարժությունների անցկացման մակետը։ Այստեղ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական կառույցի ղեկավարությանը ներկայացվում է զորավարժությունների տեղանքը, մարտավարությունը, տակտիկան։

Մնացած նկարները ևս նույն միջոցառման կադրերից են , բայց արդեն ոչ քողարկված։

Այսպիսի կարևոր ռազմական նշանակություն ունեցող մակետը Ադրբեջանի ՊՆ-ն որքան էլ քողարկի, միևնույն է կարող եմ «գտնել» չքողարկվածը:

Բարով վայելեք, ընկերներ ջան, այսպիսի նվեր ախպերն ախպորը չի անում»։

 57 դիտում,  3 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •