ԱՄՆ-ում հայր ու որդի բժիշկները մահացել են կորոնավիրուսից

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մասնագիտությամբ բժիշկ հայրն ու որդին մահացել են կորոնավիրուսային վարակի պատճառով:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 57-ամյա Կառլոս Ֆրանսիսկո Վալեջոն վարակվել է հիվանդներից մեկից: Այնուհետև վարակվել է ընտանիքի ևս հինգ անդամ՝ այդ թվում բժշկի 89-ամյա հայրն ու կինը:

Հայր և որդի հոսպիտալացվել են նույն օրը, սակայն մահացել են մեկ ամսվա տարբերությամբ:

Թոշակի անցած բժիշկ Ջորջ Վալեջոն տարիներ առաջ ամբողջ ԱՄՆ-ում հայտնի էր դարձել երկրի ամենափոքր քաշով երեխային լույս աշխարհ գալու հարցում օգնելու համար: Մինչդեռ նրա որդին՝ Կառլոսը, աչքի է ընկել կորոնավիրուսով տասնյակ վարակվածներին բուժելու հարցում անձնվեր աշխատանքի համար:

 18 դիտում,  3 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •