COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը ստացած կամավորները խոսել են ցավի, ջերմության մասին

Երկու կամավորներ, որոնք առաջիններից են փորձարկել ռուսական կորոնավիրուսային պատվաստանյութը, խոսել են դեղամիջոցի ներարկումից հետո գլխացավերի, ջերմության և մարմնի ցավերի մասին: Նրանց մենախոսությունները հրապարակվել են Такие дела հրատարակության կողմից:

Ըստ 24-ամյա նկարիչ Անդրեյ Վոլնիկովի՝ փորձարկման ընթացքում կամավորները բաժանվել են երկու խմբի: Առաջին խմբում փորձարկվել է մեկ բաղադրիչով պատվաստանյութ, երկրորդում՝ երկու բաղադրիչ ունեցող պատվաստանյութ: «Ես առաջին խմբում էի, մեզ մեկ անգամ ներարկում կատարեցին և վերջ: Ինքնազգացությունն առաջին օրը վատ էր. գլխացավ, մկանների ցավ: Բայց սա շատ պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունն է, սա նորմալ է », – ասել է նա:

Ինչպես ասել է 37-ամյա Աննա Կուտկինան՝ աուդիտոր և 12-ամյա աղջկա մայրը, պատվաստումների ժամանակ «վախեցել է»: «Երեկոյան ջերմաստիճանս կտրուկ բարձրացավ 38 աստիճանի, գլուխս ցավեց, ես ցավ զգացի մարմնում», – հիշել է ռուս կինը՝ շեշտելով, որ «վերջում սարսափելի ոչինչ չի եղել»:

Դեղերի պետական ​​ռեգիստրի կայքում հրապարակված դեղամիջոցի ցուցումներում նշվում են նաև պատվաստանյութի այնպիսի կողմնակի բարդություններ, ինչպիսիք են տենդը, տապը, ընդհանուր հիվանդագին վիճակը, ներարկման վայրում ցավը, այտուցը, սրտխառնոցը և ախորժակի նվազումը: «Որոշ հիվանդների մոտ կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ և այլն», – նախազգուշացնում են պատվաստանյութը մշակողները:

 33 դիտում,  3 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •