ԹԵՍՏ. Որքա՞ն գիտակ եք դուք

Սարդերի մեծ մասը մարդկանց խայթում են միայն պաշտպանվելու համար, մինչդեռ կան որոշ տեսակներ, որոնք մարդուն կարող են պատճառել ավելի մեծ վնաս, քան մեղուներն ու մոծակները։ Ըստ որոշ տվյալների, մեծ խաչասարդի խայթոցն ավելի թունավոր և վտանգավոր է, քան կարիճինը։ Միայն մի քանի տեսակի սարդեր են մարդու համար մահացու վտան

Սարդերը գիշատիչ են, սնվում են գլխավորապես միջատներով։ Սարդն իր բռնած որսը պարուրում է սարդոստայնով, այնուհետև վրան մարսողական հյութ արտազատում, որն արագորեն փափկացնում է որսի հյուսվածքները, և այդ վիճակում ներծծում։ Բաժանասեռ են, արուները հաճախ էգերից փոքր են։ Զարգացումն ուղղակի է, առանց կերպարանափոխության։ Հայտնի է սարդերի մոտ 21 հազար (Հայաստանում՝ շուրջ 2000) տեսակ։ Սարդերի շատ տեսակներ ոչնչացնում են վնասատու միջատներին։

Լինում են նաև շատ ամուր սարդոստայնաթելեր։ Հարավային Ամերիկայի բնակիչները ճյուղերից շրջանակ են պատրաստում, քողարկում տերևներով և գիշերը թողնում անտառում։ Առավոտյան շրջանակին ամրացված է լինում այնքան հուսալի ցանց, որով հնարավոր է ձուկ որսալ։ Այդպիսի ցանցեր հյուսում է 10 սմ երկարությամբ հսկա թավամազ սարդը։ Երբեմն թվում է, թե սարդոստայնը լքված է։ Իրականում սարդը թաքնվում է մոտակայքում և սպասում։

Երբ ցանցն ավար է ընկնում, նա անմիջապես իմանում է. այդ մասին նրան հաղորդում են սարդոստայնաթելի «ազդանշանային» տատանումները, քանի որ սարդոստայնաթելը ձգվում է մինչև սարդի դարանը։ Ընդունելով «ազդանշանը»՝ սարդն իսկույն նետվում է դեպի որսը, որը չի կարող ազատվել ցանցից, որովհետև դրա թելերը պատված են կպչուն նյութով։ Սարդերի վերջավորությունների (6 զույգ) 1-ին զույգի (խելիցերներ) ճանկերի վրա բացվում են թունավոր գեղձերի ծորանները։

Տնային սարդի և խաչասարդի թույնը կարող է ճանճ սպանել։ Մարդու և ընտանի կենդանիների համար վտանգավոր է մորմը (տարանտուլ)։ Վերջինիս խայթոցն առաջացնում է ընդհանուր թունավորում։ Հայաստանումում հայտնի հարավռուսական մորմը հանդիպում է Արարատյան դաշտում. ապրում է քարերի տակ, գետնափոր բներում։ Հայտնի են նաև ուրիշ թունավոր սարդեր. օրինակ՝ չոր տափաստաններում և կիսաանապատներում տարածված կարակուրտի խայթոցը կարող է ձի սպանել։ Սարդերին հատուկ են շրջապատին հարմարվելու՝ պաշտպանական գունավորման, ձևի նմանեցման (միմիկրիա) երևույթները։

 54 դիտում,  3 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •