Արտասահմանցի կանայք, որ գողացել են հայ հայտնիների սրտերը

Ամենևին էլ գաղտնիք չէ, որ հայ տղամարդիկ ամբողջ աշխարհում ամենացանկալի և կրքոտ ամուսիններն են համարվում։ Կա կարծիք, որ հայի հետ ամուսնանալ, նշանակում է ամունանալ  նրա ընտանիքի հետ։ Այնուամենայնիվ, այս փաստը չի վախեցնում պոտենցիալ հարսնացուներին, այլ ընդհակառակը՝ գրավում է։

Այսօր որոշել ենք կազմել հայ հայտնի արտասահմանցի հարսների թոփ հնգյակը, որոնք սիրել են հայերին՝ չնայած նրանց թերություններին։

Սերենա Ուիլյամս

Առաջին հորիզոնականում Սերենա Ուիլյամսն է՝ հայտնի տիտղոսակիր թենիսիստուհին։ Ասում են, որ ամերիկացի միլիոնատեր, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը նրա ամենաաղքատ երկրպագուն է եղել, սակայն աղջիկը սիրել է նրան և հենց նրա հետ է ամուսնացել։

Մարզուհին թողեց մեծ թենիսը այն բանից հետո, երբ սեպտեմբերի 1-ին ծնվեց նրանց դուստրը՝ Օլիմպիա Օհանյանը։

Արիանա Կաոիլի

Եվս մեկ արտասահմանցի գեղեցկուհի համալրեց հայ հարսների շարքերը։ Հայ հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանի ֆիլիպինուհի կինը, ՖԻԴԵ–ի վարպետ Արիանա Կաոիլին ոչ միայն ամուսնացել է հայի հետ, այլև Հայաստան է տեղափոխվել մշտական բնակության։

11 տարվա ծանոթությունից հետո զույգը ամուսնացավ։ Արիանան ակտիվորեն հայերեն է սովորում։ Իսկ հարսանիքին նա հիացրեց հյուրերին՝ ասմունքելով Չարենցի ստեղծագործություններից մեկը։

Ժաննա Լևինա

Ժաննա Լևինայի հետ Գարիկ Մարտիրոսյանը ծանոթացել է 1997 թվականին Սոչիում, ՈՒՀԱ փառատոնի ժամանակ։ Նրանք սկսել են հանդիպել սակայն 1998-ին։ Աղջիկը ծագումով հրեա է, իսկ ինչպես գիտենք, եթե մայրը հրեա է, երեխաներին մոր ազգությունը անցնում է արյան միջոցով։ Սակայն բացառություն են այն դեպքերը, երբ ամուսինը հայ է։

Մարտիրոսյան զույգի դստերը նոր Նիկի Մինաժ են կոչում ռեփ «կարդալու» անհավանական տաղանդի համար։

Մակտինա Բեբիա

Մեկ այլ հայ հարսնացու դարձավ 2016 թվականի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 28-ամյա Միհրան Հարությունյանի ընտրյալը՝ Մակտինա Բեբիան։

Սկսնակ երգչուհի և պարուհի Մակտինան ծնունդով Աբխազիայից է։ Չնայած իր ժողովրդի խիստ ավանդույթներին, աղջիկը պահպանում է նաև հայկական մշակութային ավանդույթները։

Միհրանն ու Մակտինան ծանոթացել են մոսկովյան ռեստորաններից մեկում, 2017 թվականին։ 2017 թվականի օգոստոսի 30-ին տեղի ունեցավ նրանց հարսանիքը, որից հետո զույգը մեկնեց Աբխազիա, որպեսզի նաև աբխազական ավանդույթներով ամուսնանա։

Յուլյա Կովալչուկ

Հայկական արմատներով ռուս երգիչ Ալեքսեյ Չումակովը հանդիպում էր «Բլեստյաշչիե» խմբի մենակատար Յուլյա Կովալչուկի հետ դեռևս 2009 թվականից։ Հիմա զույգն արդեն 10 տարի է ինչ միասին է, իսկ պաշտոնապես ամուսնացած է 2013 թվականից։

Նրանց սիրավեպը սկսվել է այն պահից, երբ Ալեքսեյը Յուլյային պարզապես որպես ծանոթի հրավիրեց իր մենահամերգին։ Աղջկան այնպես գերեց Չումակովի երգը, որ նա էլ նրան իր համերգին հրավիրեց։ Ալեքսեյն ընդունեց հրավերը, ավելին՝ նա եկավ համերգին վարդերի մի մեծ փնջով։

2017 թվականի հոկտեմբերին ծնվեց Ալեքսեի և Յուլյայի երեխան։ Յուլյան երեխայի ծնունդից հետո էլ շարունակում է երգչուհու իր կարիերան և նաև որպես հեռուստահաղորդավար է հանդես գալիս։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ