«Ո՞վ է ասել, որ քաղաքական որոշումները լինում են միայն հաճելի»․ Ռուբեն Մեհրաբյան

«Այն ինչ տեղի է ունենում Բելառուսում, դա Բելառուսի հետխորհրդային պատմության մեջ ամենադրամատիկ պահն է»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ նշելով, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարման ժամանակաշրջանը մոտենում է ավարտին։

Քաղաքագետի համոզմամբ Բելառուսում փողոց դուրս եկած ժողովուրդն արդեն իսկ գրանցել է մեծագույն հաղթանակ, քանի որ հաղթել է սեփական վախը, ապատիան և հուսալքությունը։

«Անկախ նրանից, թե ով կլինի առաջիկա ամիսներին կամ տարիներին Բելառուսի նախագահը, ապա լինելու է միանգամայն այլ Բելառուսի ղեկավար, եթե նույնիսկ դա լինի Լուկաշենկոն»,- հավաստիացրել է Ռուբեն Մեհրաբյանը։
«Ինչ վերաբերում է ՀՀ ղեկավարության կողմից ուղարկված այդ պրոտոկոլային շնորհավորանքներին, մարդկային առումով, այո՛, այդ ամենն այնքան էլ հաճելի որոշում չէ, բայց ո՞վ է ասել, որ քաղաքական որոշումները լինում են միայն հաճելի․ քաղաքական որոշումները լինում են նպատակահարմար և բխող առկա իրավիճակից»,-նկատել է քաղաքագետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ