Գոհար Ավետիսյանն առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարը

Ռուսաստանաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանն Instagram-ի իր էջում հրապարակել է որդու՝ Գասպարի լուսանկարն ու կից գրել է.

«Եկեք ծանոթանանք, իմ անունը Գասպար է, ես արդեն 40 օրական եմ, բացի դրանից՝ ես արդեն 5 կգ-ից ավել եմ»:

Դիմահարդարը հայտնել է նաև որդու անունը: Նա և ամուսինը փոքրիկին տվել են Գասպար անունը: Թե ինչու են փոքրիկի համար ընտրել այս անունը, դիմահարդարը դեռ չի բացահայտել:

Նշենք, որ որդու ծնվելու հաջորդ օրը՝ հուլիսի 4-ին, Գոհարը տոնել է իր ծնունդը: Նա դարձել է 27 տարեկան: Գոհարը նշել է, որ որդին իր տարեդարձի լավագույն նվերն էր, սա լավագույն տարեդարձն էր, որ երբևէ ունեցել է:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ