Ալեն Սիմոնյանն աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար։ Իսկ 2003 թ. անցել է աշխատանքի որպես «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ։
2004-2010 թթ. հիմնել և հանդիսացել է Հայաստանում առաջին «Սիցիլիա» բաց մաֆիա ակումբի սեփականատեր։
2007-2012 թթ.՝ որպես տնօրեն, դերասան, հաղորդավար համագործակցել է «Արմենիա», «TV5», «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների հետ, զբաղվել երաժշտական պրոդյուսերությամբ։ Որպես պրոդյուսեր նկարահանել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակներ։ Հանդիսացել է «Ալա Բալա Նիցա» գեղարվեստական ֆիլմի գծային պրոդյուսերը։ 2011 թ-ից հանդիսացել է «No comment» ներկայացման տնօրեն։
2013 թ. հուլիսին ակտիվորեն մասնակցել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ցույցերին Երևանում և հանդիսացել է տրանսպորտի թանկացման դեմ ուղղված Car free քաղաքացիական ակցիայի կազմակերպիչ: