Թեստ. Հայ մեծանուն դերասանների մարմնավորած կերպարները

1923 թվականին Հայաստանի Ժողկոմխորհի որոշմամբ հանրապետության Լուսժողկոմատի գլխավոր քաղաքական լուսավորության համակարգում ստեղծվում է Հայաստանի Պետական կինոն (Պետկինո): Հայկական կինոյի առաջամարտիկը եղավ 1924 թվականին նկարահանված «Սովետական Հայաստան» հայկական վավերագրական կինոնկարը, որտեղ ներկայացվում էր Հայաստանի մշակույթն ու տնտեսության բուռն զարգացումը:

1925 թվականին կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը ստեղծում է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուսը», որը կոչած էր ստեղծելու կինոյի նոր ազգային դպրոց: Հայկական կինոյի առավել նշանակալի երևույթը դարձավ 1931 թվականին նկարահանված «Մեքսիկական դիպլոմատներ» քաղաքական, երգիծական կինոկոմեդիան:

1935 թվականին նկարահանվել է առաջին հնչյունային գեղարվեստական ֆիլմը՝ «Պեպո»-ն, որը մեծ ու նշանակալի հայտնություն էր մշակութային կյանքում: 1930-ական թվականների վերջերին հայկական կինոն իր հաջող փորձաքննությունն էր անցնում պատմա-հեղափոխական կինեմատոգրաֆիայի ոլորտում: Այսպես՝ «Կարո», «Զանգեզուր», «Սևանի ձկնորսները», «Լեռնային մարշ» կինոֆիլմերը արտացոլում էին Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակի համար մղված պայքարը և արժանացել են հանդիսատեսի համակրանքին:

 45 դիտում,  3 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •