ԹԵՍՏ․ Կկարողանա՞ք պատասխանել այս 10 հարցերից գոնե 7-ին

Աշխարհի շատ կրթական համակարգերում միջնակարգ կրթությունն իր մեջ պարունակում է ֆորմալ կրթություն, որը տեղի է ունենում պատանեկության տարիքում: Այն բնորոշում է պարտադիր, լայնիմաստ, կրտսեր տարիքայինների համար նախատեսված միջնակարգ կրթությունից անցումով դեպի մեծերի համար նախատեսված կամընտրական բարձրագույն կամ երկրորդական փուլին հաջորդող կրթությանը (օրինակ՝ համալսարան, տեխնիկում): Կախված համակարգից, դպրոցներն այս շրջանում կոչվում են միջնակարգ կամ ավագ դպրոցներ, գիմնազիաներ, լիցեյներ, քոլեջներ կամ արհեստների դպրոցներ: Այս տերմիններից յուրաքանչյուրի ճշգրիտ իմաստը փոփոխության է ենթարկվում մեկ համակարգից մյուսն անցում կատարելիս: Հիմնական և միջնակարգ կրթության միջև հստակ սահմանագիծը տարբերվում է տարբեր երկրներում բայց ընդհանուր առմամբ դասավանդվում է 7-10 տարի:

Երկրորդական կրթությունը հիմնականում հանդիպում է դեռահասության տարիներին: Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում հիմնական և միջնակարգ կրթությունը միասին երբեմն համարվում են ավարտական կրթություն, որի ավարտական դասարանը 12-րդն (K-12 education) է, իսկ Նոր Զելանդիայում՝ 13-րդը: Միջնակարգ կրթւթյան նպատակը կարղ է լինել ընդհանուր գիտելիք տալը,բարձրագույն կրթությանը նախապատրաստելը կամ կոնկրետ որևէ մասնագիտության ուղղությամբ մարզելը:

Միջնակարգ կրթությունը Միացյալ Նահանգներում ի հայտ է 1910 թվականին, մեծ կազմակերպությունների և գործարաններում փորձված տեխնոլոգիաների աճի հետ, որը առաջացրեց հմուտ աշխատողների պահանջարկ: Ուստի աշխատանքային այս նոր պահանջներին համապատասխանելու համար ստեղծվեցին ավագ դպրոցները, որոնց ծրագիրը կենտրոնացված էր պրակտիկ աշխատանքի հմտությունների վրա, որոնք աշակերտներին ավելի լավ կնախապատրաստեին լավ աշխատանքին և նաև բարդ ու ֆիզիկական աշխատանքին: Սա շահավետ էր գործատույի և աշխատողի համար, քանի որ մարդկային բարելավված կապիտալը նվազեցրեց աշխատողների ծախսերը, իսկ հմուտ գործատուները սկսեցին ստանալ ավելի բարձր աշխատավարձեր:

Միջնակարգ կրթությունն ավելի երկար պատմություն ունի Եվրոպայում, որտեղ քերականության դպրոցները կամ ակադեմիաները ստեղծվել են դեռ 16-րդ դարում, պետական և վճարովի դպրոցների կամ կրթական բարեգործական հիմնադրամների տեսքով, որոնք շատ ավելի հին են:

Համայնքային քոլեջները կրթության այս անցումային փուլում առաջարկում էին ընտրության մեկ այլ տարբերակ: Նրանք քոլեջի դասեր էին տրամադրում որոշակի տարածքներում ապրող մարդկանց համար:

 57 դիտում,  3 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •