«Քրիստոս ծնավ»․ Փայլանը Մեջլիսում հայերենով Սուրբ ծննդյան ավետիս է հայտնել

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Ձեզ և մեզ մեծ ավետիս»։ Այս տողերով է թուրքական Մեջլիսում հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թուրք պատգամավորներին հայտնել Սուրբ ծննդյան ավետիսը։

Հիշեցնենք, որ առաջին դեպքը չէ, որ հայազգի պատգամավորը Մեջլիսի ամբիոնից հայերեն է խոսում։

Վերջին դեպքը 2018 թվականի՝ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո էր, երբ Կարո Փայլանը հայերենով շնորհավորեց ընտրության ժամանակ առավելագույն քվե ստացած «Իմ քայլը» դաշինքին և իր ընկեր Նիկոլ Փաշինյանին։

 

տեսանյութը՝  24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ