ՀԱՐՑՈՒՄ. Կցանկանա՞ք որ սեպտեմբերին ուսուցումը լինի հեռավար


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ընդամենը 2 շաբաթից մեկնարկում է նոր ուսումնական տարին, սակայն դեռեւս ուսանողների եւ հատկապես՝ դպրոցականների համար պարզ չէ այն հարցը, թե կրթությունը շարունակելո՞ւ են հեռավար։

Մենք տեղեկություն ենք ստացել, որ դպրոցների հետ կապված քաղաքապետարանը անհասկանալի ծրագիր է մշակել։ Բանն այն է, որ նրանք առաջարկում են երեխաների դպրոց գալը թողնել ծնողների համաձայնությանը, ովքեր կգան՝ դասարանում կսովորեն, ովքեր ոչ՝ «Zoom» հավելվածը կա ու կա։ Սակայն այստեղ հարց է առաջանում՝ ինչպես է ուսուցիչը միառժամանակ ե՛ւ դասարանում, ե՛ւ օնլայն դաս պարապելու։

Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք նման առաջարկով դիմել են ԿԳՄՍ նախարարությանը․

«Մենք առաջարկներ գրել ենք, դրանք շատ առանձին քայլերով մշակված ծրագրեր են, որոնք այս պահին ասել, թե ինչպես ենք պատկերացնում, չեմ կարող, որովհետեւ բավական երկար գորընթաց է։ Գրել ենք նախարարությանը, ունեցել ենք քննարկում փոխնախարարի հետ, պարետատունը կորոշի»։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •