Հնդկաստանում 191 մարդ տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարելիս 2 մասի է բաժանվել

Հնդկաստանի հարավարևելյան Կերալա նահանգում ինքնաթիռ է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Կոժիկոդե քաղաքի օդնավակայանում: Ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց և բաժանվել երկու մասի: Զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ օդաչուն, 50 մարդ էլ վիրավորվել է:

Համաձայն տեղի լրատվամիջոցների՝ «Էյր Ինդիա էքսպրեսին» պատկանող Boeing 737 ինքնաթիռը թռչում էր Դուբայից: Միջադեպի պահին ինքնաթիռում եղել է 191 մարդ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները և շտապօգնության աշխատակիցները:

Նախնական տեղեկություններով՝ աղետի պատճառը եղել են տեղատարափ անձրևներն ու վատ տեսանելիությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ