Քանյե Ուեսթը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը ձախողման է դատապարտված

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Forbes ամսագրի հետ հարցազրույցում խոստովանել է, որ իր մասնակցությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին դատապարտված է ձախողման:

Ամերիկացի ռեփերը համաձայնել է, որ իրեն որևէ կերպ չի հաջողվի ստանալ 538 ընտրողներից առնվազն 270-ի քվեն՝ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու համար:

Միևնույն ժամանակ, Ուեսթը համաձայնել է այն տեսակետի հետ, համաձայն որի նա աֆրոամերիկացիների ձայներ է ստանալու՝ պետության ղեկավարի պաշտոնի մեկ այլ հավակնորդ Ջո Բայդենի ընտրողների շարքից, դրանով իսկ նվազեցնելով նրա հաղթելու շանսերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ