Հանգստյան օրերին գործող գյուղմթերքի տոնավաճառը կվերաբացվի «Դալմա»-ի հարակից հատվածում

Հանգստյան օրերին գործող գյուղմթերքի տոնավաճառը կվերաբացվի նոր վայրում՝ «Դալմա» առևտրի կենտրոնին հարակից հատվածում։ Այս մասին  տեղեկացանք Երևանի քաղաքապետարանից:

«Էկոնոմիկայի նախարարությունը նախորդ տարիներին տրամադրված գույքին ի հավելումն՝ այս տարի կտրամադրի մոտ 200 վաճառասեղան, 75 վրան, 100 կշեռք։

Կտրամադրվեն նաև անվանական քարտեր, որոնց վրա նշված կլինի, թե ֆերմերը որ մարզը և որ համայնքն է ներկայացնում՝ խուսափելու վերավաճառողների ինստիտուտից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ