«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն մեզ պաշտպանելու համար». Բեյրութում պայթյունի ժամանակ հարսանեկան ֆոտոսեսիա իրականացնող զույգը վերադարձել է դեպքի վայր և կիսվել ապրումներով

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օրերս տեղի ունեցած հզոր պայթյունի ժամանակ հարսանեկան ֆոտոսեսիա իրականացնող զույգը վերադարձել է դեպքի վայր և կիսվել իր ապրումներով, գրում է Daily Mail պարբերականը։

ԱՄՆ-ում որպես բժիշկ աշխատող 29-ամյա Իսրաա Սեբլանին իր հարսանեկան արարողությանը պատրաստվել է երկու շաբաթ, սակայն պատահարից հետո միակ բանը, որ կարող է անել, ողջ մնալու համար Աստծուն շնորհակալություն հայտնելն է։

«Ցանկացած աղջկա նման շատ երջանիկ էի, որ ամուսնանում եմ։ Մտածում էի՝ ծնողներս շատ երջանիկ կլինեն ինձ սպիտակ զգեստով տեսնելու համար»,- պատմել է նա լրագրողներին և նշել, որ կատարվածից հետո փոքր-ինչ ուշքի գալուց հետո նա ամուսնու հետ որոշել է այնուամենայնիվ շարունակել արարողությունը։

«Ես այդ պահը չէի ապրում, պարզապես քայլում էի, ժպտում, շուրթերս էին ժպտում, այդքանը, ոչ մի ավել բան»,-ասել է նա։

Նշվում է, որ Սեբլանին Բեյրութի բնակչուհի չէ․ նա գործարար ամուսնու հետ հարսանիքի համար երեք շաբաթ առաջ է քաղաք ժամանել, սակայն կատարվածից հետո, որքան էլ սիրի ադ քաղաքը, չի կարող այդտեղ ապրել։

«Շատ եմ տխրում, երբ տեսնում եմ, թե ինչ է պատահել այլ մարդկանց, Լիբանանի հետ․․․Շատ վնաս է եղել, շատ մարդիկ են վիրավորվել ու մահացել: Սակայն, երբ մեզ՝ ինձ, իմ ամուսնուն, լուսանկարչին եմ նայում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն մեզ պաշտպանելու համար»,-ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ