«Պայթյունի պահին խանութում էի». երգչուհի Նառան Լիբանանից մանրամասներ է պատմում

Մի քանի օր առաջ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան, այդ թվում նաեւ ազգությամբ հայեր։

ArmLur.am-ը կապ հաստատեց երգչուհի Նառայի հետ, որն այս օրերին Լիբանանում է, քանի որ նրա ամուսինը լիբանանահայ է, նրանք այնտեղ բնակարան ունեն:

Նա մեզ հայտնեց, որ այս պահին իրենց լավ են զգում եւ օգոստոսի 11-ին նա կվերադառնա Հայաստան։

«Ես Լիբանան էի մեկնել ընդամենը երկու շաբաթով ,եւ այդ աղետը պատահեց, երեքշաբթի օրը կվերադառնամ Հայաստան»,-նշեց նա։

Նշենք, որ երգչուհու բնակարանն էլ բավականին վնասվել է, չնայած պայթունի վայրից հեռու է մոտ 10 կիլոմետր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ